Mozilla/5.0 (Windows NT 10.0; Win64; x64) AppleWebKit/537.36 (KHTML, like Gecko) Chrome/81.0.4044.129 Safari/537.36
ՄԵՐ ՄԱՍԻՆ «Best Toys»-ի պատմությունը սկսվում է 2019 թվականից, երբ խանութի սեփականատիրոջ համար պարզ դարձավ, որ մայրաքաղաք Երևանին հարկավոր է մասնագիտացված խաղալիքների խանութ սրահ, որտեղ կվաճառվեն բացառապես որակյալ խաղալիքներ։ Ծնողների համար կարևորագույն կետում է գտնվում է երեխայի առողջությունը, իսկ փոքրիկներին առավելապես հետաքրքրում են խաղերը։ 2019 թվականի նոյեմբերի 20-ին հիմնվում է «Best Toys» խաղալիքների խանութը՝ Հանրապետության 69-ը հասցեյում, որը անմիջականորեն հասանելի դարձավ՝ սպառողի հետ կապի միջև։ ՀՀ-ում կային բավականին շատ խաղալիքների խանութներ, սակայն հարկավոր էր խանութ, որտեղ կլինեն երեխաների համար բացառապես անվտանգ խաղալիքներ, խաղեր որոնք կզարգացնեն փոքրիկների երևակայությունը և ինչու ոչ կգունազարդեն նրանց անհոգ մանկությունը։ Ահա թե ինչպես ընտրվեց անվանումը՝ «Best Toys», որը թարգմանաբար նշնակում է «Լավագույն խաղալիքներ»։ Կարճ ժամանակահատվածում հնարավոր դարձավ ապրանքներ ներմուծել արտերկրից։ Որոշ ժամանակ անց որոշում կայացվեց սպառումը ընդլայնելու նպատակով ավելացնել ապրանքների ներմուծումը։ Հայաստանում խաղալիքների պահանջարկը գնալով աճում էր, իսկ «Best Toys»-ի համբավը բավականին արագ բարձրացավ։ Պատճառը կայանում էր նրանում, որ հաճախորդ-վաճառող կապը շատ կարևոր էր և մշտապես պահպանվում էր, տրամադրելով՝ որակյալ ապրանքներ-հասանելի արժեքներով։ Անընդհատ ինքնազարգացման ձգտմանը՝ խանգառելու առաջին փորձը չարաբաստիկ համաշխարհային վարակ «COVID-19»-ինն էր, որի թողած վատ հետքերին էլ հաջորդեց ծանր պատերազմը։ «Best Toys»-ի անձնակազմը մշտապես ձեռնամուխ է եղել լինել իր հայրենակիցների կողքին, թե՛ ֆինանսական, և թե՛ անապահով ընտանիքներին տարատեսակ նվերներով օժանդակելով։ Զբաղված լինելով խանութի զարգացմամբ՝ 2020թ․-ից «Best Toys»-ը ներկայացրեց տարատեսակ նկարչական և գրենական հավաքածուներ, որոնք կարճ ժամանակում վայելեցին հաճախորդների սերն ու պահանջարկը։ Այդ ընթացքում մարդիկ ավելի շատ էին սկսում ճանաչել «Best Toys»-ը, և ապրանքանիշի խաղալիքներն օր օրի ավելի էին սիրվում: 2021 թվականին «Best Toys»-ը եղավ առաջին խանութ սրահը որը ներկայացրեց՝ «POP IT» անտիսթրեսային խաղալիքները, որոնք շատ կարճ ժամանակում վայելեցին հաճախորդների սերն ու պահանջարկը ամբողջ ՀՀ-ում։ Շահույթի 40%-ը ուղվեց անապահով ընտանիքներին օգնության։ «Best Toys»-ը այն մասնագիտացված խանութ սրահն է Հայաստանի Հանրապետությունում, որն ներկայացնում է հնարավորինս լայն տեսականի, նախատեսված բոլորի համար, օրիգինալ բրենդներից մինչև հասարակ՝ սակայն որակյալ մոդելները։ Այն առաջարկում է երեխաների համար նախատեսված խաղալիքներից մինչև կրթական բնույթ կրող լայն տեսականի: 2022 թվականի դեկտեմբերի 20-ից, Հանրապետության 69 հասցեյում «Best Toys»-ին կից բացվեց «Best Kids» գրենական պիտույքների խանութ սրահը, երեխաների համար նախատեսված տարատեսակ գրենական պիտույքներից մինչև զարգացնող փայտե և սեղանի խաղեր ներկայացնելով։ «Best Toys»-ը սիրում և գնահատում է իր յուրաքանչյուր հաճախորդին: Գոհ հաճախորդը մեր հիմնական նպատակն է: «Best Toys»-ի անձնակազմը միշտ գործընթացի մեջ է, և երբեք չեն դադարում հասնել նոր նպատակների և երեխաներին ավելի երջանիկ դարձնել իրենց ամենանուրբ և ընկերասեր խաղալիքներով: Իր գործունեության ընթացքում «Best Toys»-ը մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների և ներկայացրել բրենդը իր նպատակների հետ միասին։ Այսօր ընկերությունը սահմանափակված չէ իր նվաճումներով: «Best Toys»-ը շարունակում է առաջադիմել և ընդլայնվել: